Ադրբեջանի նախագահն ընդունում է, որ հենց Ադրբեջանն է սեպտեմբերին սկսել պատերազմը՝ փորձելով իր օգտին լուծել ԼՂ հակամարտությունը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչիը նամակը՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարին
International newsՈրպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ շրջանառվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ՄԱԿ Գլխավոր քարտուղարին հղված նամակը, որով ՄԱԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրվում Ադրբեջանի բարձրագույն իշխանության փորձերի վրա՝ կոծկելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և իրականացված ոճրագործությունները ինքնապաշտպանության իրավունքի և ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի կեղծ մեկնաբանություններով։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Անդրադառնալով ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակաբար հնչեցվող ատելության խոսքին և ռազմատենչ հռետորաբանությանը՝ դեսպան Մարգարյանը շեշտում է, որ Ադրբեջանի նախագահի ս․թ․ օգոստոսի 14-ի հարցազրույցում վերջինս ընդունում է, որ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը 2020թ․ սեպտեմբերին՝ փորձելով իր օգտին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Ավելին՝ այստեղ