Գորիս-Կապան ավտոճանապարհին ռուս-ադրբեջանական անցակետեր են տեղակայվել
SocietyԳորիս-Կապան ավտոճանապարհը բացվել է, ռուս-ադրբեջանական անցակետեր են տեղակայվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
«Ճանապարհն ամբողջությամբ բացվել է, բայց Որոտան և Նոր Առաջաձոր բնակավայրերի հատվածում՝ ճանապարհի մեջտեղում, ռուս և ադրբեջանցի սահմանապահ ուժերի համատեղ անցակետ է տեղակայվել: Հայ սահմանապահները, հավանաբար հարևանությամբ են գտնվելու»,- նշեց համայնքապետը:
Ավելին՝ այստեղ