OPEC+ երկրները կարող են հրաժարվել նավթի հայթայթման աճից
International newsՆավթի հայթայթման կրճատման մասին համաձայնագրի մասնակից OPEC+ երկրները սեպտեմբերի 1-ին կվերանայեն գործարքի ներկայիս պայմանները և կկարողանան հրաժարվել ավելի վաղ համաձայնեցված հայթայթման ծավալների մեծացումից հաջորդող մի քանի ամիսների ընթացքում, որը ենթադրում էր օրական 400 հազար բարել, հաղորդում է Reuters-ը:
Քուվեյթի նավթի և բարձրագույն կրթության նախարար Մուհամեդ Աբդել Լաթիֆ ալ Ֆարսը նշել է, որ շուկաները դանդաղում են, COVID-19-ի չորրորդ ալիքն է որոշ շրջաններում, ուստի անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել և վերանայել պայմանները: «Կարող է կասեցվել օրական 400 հազար բարելի չափով մեծացումը»,- ասել է նախարարը:
Ալ Ֆարսը նաև հավելել է, որ Արևելյան Ասիայի երկրների տնտեսությունը, մասնավորապես, ՉԺՀ-ն դեռևս տառապում է COVID-19-ից, ուստի պետք է զգույշ լինել: