Ադրբեջանն առաջիկայում էլ փորձելու է պոկել այն, ինչ այդ պահին ինքը հնարավոր է համարելու. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
International news«Ադրբեջանից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ շատ ավելի լայն բնույթի սադրանքներ, ագրեսիա կարող է տեղի ունենալ»,- ասուլիսում ասաց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Նա ընդգծեց` Հայաստանի իշխանություններն իրավիճակին համահունչ գործողություններ որևէ ձևով չեն արել, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին այս իշխանությունը պատշաճ չի արձագանքում:
«Կամ այս իշխանությունը խորապես չի գիտակցում դրա ռիսկերն ու սպառնալիքները, կամ գիտակցում է, ունի որոշակի վերլուծությունները, որոնք տրվում են տարբեր կառույցների կողմից, սակայն պատշաճ լուծումներ, թշնամու վտանգավորության չեզոքացմանն ուղղված գործողություններ չեն իրականացվում»,- ասաց Տ. Աբրահամյանը:
Ըստ փորձագետ պատգամավորի՝ Ադրբեջանը չի սահմանափակվելու ոչ պատերազմի արդյունքներով, ոչ մայիսի 12-ի ներխուժման արդյունքներով, առաջիկայում էլ փորձելու է պոկել այն, ինչ այդ պահին ինքը հնարավոր է համարելու: «Իշխանության գլխավոր կարգախոսը դարձել է անպատասխանատվությունը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նաև մանրամասներ ներկայացրեց վերջես Սյունիք կատարած այցից: «Ես Սյունիք մեկնեցի այն ժամանակ, երբ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ թշնամու կողմից փակվել էին: Գնացի շրջանցիկ ճանապարհով, որտեղով առիթ ունեցել էի մի քանի անգամ երթևեկել: Իրականում շինարարական աշխատանքներ, որոնք այսօր ընթանում են այդ ճանապարհին, ինչի մասին խոսում են իշխանությունները, շատ ավելի շուտ պետք է սկսված լինեին: Պետք է գնահատված լինեին ադրբեջանական զորքերի կողմից հիմնական ճանապարհն ինչ-որ ձևով բլոկ անելու ռիսկերը, բայց դրանք կամ չէին արվել կամ հետևողականորեն դրան չէին արձագանքել ու ճանապարհի շինարարությունը, եթե չեմ սխալվում, ակտիվ փուլ է մտել երկու ամիս առաջ»,- ասաց Աբրահամյանը:
Նա նշեց, որ այս պահին այդ ճանապարհին երթևեկությունը մի փոքր այլ ձևով է կազմակերպվում: «Գորիսից Որոտան չհասած՝ պատերազմից հետո ադրբեջանական ուղեկալ կար, հիմա այդ հատվածում երեք հատ բետոնե արգելապատնեշներ են դրված՝ հենց մայրուղու մեջտեղում: Շուռնուխից դեպքի Դավիթ Բեկ իջնող ճանապարհահատվածին ևս նախկինում ադրբեջանական ուղեկալ կար, ճանապարհից մոտ 20-25 մետրի վրա էր տեղակայված, այդ հատվածում էլ բետոնե արգելապաշտներ են տեղակայված: Այդ հատվածում արդեն մեքենաները պետք է դանդաղ երթևեկեն:
Ավելին՝ այստեղ