Այս տարի զբոսաշրջիկների թիվը նվազել է 22,2 տոկոսով
Economics2020 թվականին, պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստան են ժամանել շուրջ 1,5 մլն-ով կամ 80,2 տոկոսով ավելի քիչ զբոսաշրջիկներ։
2020 թվականին կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամը, տեղաշարժի սահմանափակումներն և պատերազմական գործողությունները մեծ հարված հասցրին Հայաստանի զբոսաշրջության ոլորտին։
Զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը շարունակվում է նաև այս տարվա ընթացքում։ Մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան է այցելել 239263 զբոսաշրջիկ, այս թիվը նախորդտարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22,2 տոկոսով կամ 68327-ով։ Սա այն դեպքում, երբ անցած տարի մարտ-մայիս ամիսներին խիստ կարանտինային իրավիճակ էր Հայաստանում․ չէին գործում զբոսաշրջային օբյեկտները, ավիափոխադրումները գրեթե դադարեցված էին և այլն։