Ադրբեջանցիները քանդել են Հադրութի շրջանում գտնվող Մակուն կամուրջը և փորձում են փոխել Իշխանագետի հունը. Caucasus Heritage Watch
International newsԿովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունն (Caucasus Heritage Watch) ահազանգում է Արցախի Հադրութի շրջանում տնվող կամուրջի ավերման մասին:
Խոսքը Հադրութի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջի մասին է, որն ավերվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո գետի հատվածում արվող ճանապարհային շինարարության ժամանակ:
Կազմակերպությունն արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում:
Աղբյուրը նշում է նաև, որ ճանապարհի շինարարությունից բացի ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է անում՝ փոխելու համար Իշխանագետի հունը, որի վրայով անցնում էր կամուրջը:
Ավելին՝ այստեղ