Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն
SocietyՊահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները կանցնեն ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ: Համապատասխան որոշման նախագիծը կընդունվի կառավարության վաղվա նիստում, իսկ հավաքներն էլ կանցկացվեն սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը:
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
1) ռազմական ունակությունների կատարելագործման,
2) մասնագիտական վերապատրաստման,
3) մասնագիտական պատրաստման,
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:
Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: