Արտյոմ Հարությունովի ու իր հարազատների շնորհիվ Միսակ Մեծարենցի անվան դպրոցը 44 օրում հիմնանորոգվեց
SocietyՏասնամյակների պատմություն ունեցող Միսակ Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցը նոր շունչ ստացավ Աջափնյակ համայնքի բնակիչ Արտյոմ Հարությունովի և իր հարազատների շնորհիվ:
Դպրոցը բարեկարգվեց ընդամենը 44 օրվա ընթացքում և սեպտեմբերի 1-ին այն իր դռները բացեց շուրջ 300 աշակերտի առջև: Եթե նախկինում դպրոցն աչքի էր ընկնում իր ճաքճքած պատերով, հին և ջարդված պատուհաններով, ապա այսօր պատկերն ամբողջապես այլ է՝ փոխվել են պատուհանները, հատակը, դռները, վերանորգվել են տանիքը, մարզադահլիճը և միջոցառումների դահլիճը, իսկ դասասենյակներն էլ կահավորվել են նոր համակարգիչներով:
Միսակ Մեծարենցի անվան դպրոցի հիմնանորոգումը Արտյոմ Հարությունովի միակ բարեգործությունը չէ:
2021 թ. հունիսին Աջափնյակ վարչական շրջանում բարերարի նախաձեռնությամբ բացվեց եռախաչ համալիրը, որը նվիրված է Արցախյան երեք պատերազմներում զոհված աջափնյակցի հերոսների հիշատակին: