Իրանական հետախուզության հետ կապված անձանց նկատմամբ սանկցիաներ են սահմանվել
International newsԱմերիկյան իշխանությունները սանկցիաներ են սահմանել չորս մարդու նկատմամբ, որոնք ենթադրաբար կապ ունեն իրանական հետախուզական ծառայությունների հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։
Նշված չորս անձինք կապ են ունեցել Իրանի Ինֆորմացիայի նախարարության (հետախուզության) հետ, որը Միացյալ Նահանգների կողմից ներառված է սանկցիոն ցանկում։