Կրեմլում գնահատել են Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու իր պատրաստակամությունը, քանի որ երկու երկրների հարաբերություններն անհրաժեշտ է ուղղել, սակայն Կիևի կողմից փոխադարձ քաղաքական կամք չի նկատվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Եթե խոսենք նախագահ Պուտինի քաղաքական կամքի մասին, ապա նա այն հստակ հաստատել է ու վերահաստատել. նա պատրաստ է հանդիպել, ու նա կարծում է, որ այն տխուր վիճակը, որում այժմ գտնվում են ռուս-ուկրաինական հարաբերությունները, բանի պետք չեն, ու, իհարկե, դրանք անհրաժեշտ է ուղղել: Սակայն առայժմ նույնպիսի փոխադարձ քաղաքական կամք Կիևի կողմից մենք չենք տեսնում», - ասել է Պեսկովը: