Նավթի գները նվազել են 1 տոկոսով
EconomicsՆավթի համաշխարհային գները երկուշաբթի ընկել են 1 տոկոսով՝ տնտեսական վերականգնման վրա COVID-19 համավարակի ազդեցության մտահոգությունների ֆոնին, ներդրողները շարունակում են գնահատել ԱՄՆ-ի աշխատաշուկայի հետ կապված թույլ տվյալները, վկայում են աճուրդների տվյալները, հայտնում է «Փրայմ»-ը:
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.06 տոկոսով եւ կազմել 71.84 դոլար մեկ բարելի դիմաց, WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.05 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 68.56 դոլարի:
Երկուշաբթի նավթի շուկայում բացասական դինամիկա է նկատվում, քանի որ ուրբաթ ԱՄՆ-ի աշխատաշուկայի տվյալները մտավախություններ են առաջացրել COVID-19 համավարակի ազդեցության պատճառով տնտեսության վերականգնման կապակցությամբ: Այդպես, օգոստոսին գործազրկությունը երկրում, ինչպես եւ սպասվում էր, նվազել է մինչեւ 5.2 տոկոս հուլիսի 5.4 տոկոս մակարդակից, սակայն տնտեսության ոչ գյուղատնտեսական ոլորտներում զբաղված մարդկանց թիվն ավելացել է ընդամենը 235 հազարով՝ 750 հազար աճի կանխատեսման դեպքում:
Այնուամենայնիվ, ըստ ANZ-ի վերլուծաբանների, որոնց վկայակոչում է Wall Street Journal-ը, նավթը մոտ ապագայում կարող է աջակցություն ստանալ Ասիայում վերականգնման նշանների պատճառով: