Վահրամ Դումանյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
SocietyՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը սեպտեմբերի 7-12-ը Կազանում կմասնակցի «Ռուսաստան՝ սպորտային պետություն» («Россия – спортивная держава») ֆորումին, դրա շրջանակում նախատեսված խորհրդակցություններին և քննարկումներին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին: Այս մասին նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Այցի շրջանակում նախատեսված են նաև առանձին հանդիպումներ ԱՊՀ երկրների սպորտի ոլորտի ղեկավարների, ինչպես նաև՝ Ռուսաստանի Դաշնության պետական մարզական կառույցների պատասխանատուների հետ:
Վահրամ Դումանյանը կհետևի նաև այս օրերին Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերին, որտեղ Հայաստանը ներկայացված է 55 մարզիկով: