«Հրազդան» ՔԿՀ-ում կանխվել է խոշոր չափի թմրամիջոցի փոխանցման փորձը
Society2021 թվականի սեպտեմբերի 09-ին՝ ժամը 05։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից նկատվել է կասկածելի շարժ հիմնարկի հիմնական պատի շրջակայքում։ Անմիջապես կատարվել է տարածքի զննում և վերոնշյալ հատվածից հայտնաբերվել են 1 փաթեթ և 2 թելակոճ, որոնց միջոցով դատապարտյալները փորձել են փաթեթը ներքաշել իրենց խուց։ Այս մասին տեղեկացանք Քրեակատարողական ծառայությունից։
Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 58․85 գրամ ընդհանուր քաշով, 5 առանձնացված փաթեթներով զանգված։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։