Զինվորական դատախազի տեղակալն ազատվել է պաշտոնից
SocietyArmLur am-ի տեղեկություներով` աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ նա սեփական դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից: Ի դեպ վերջինիս եղբարն աշխատել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ փոխկապակցված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում, սակայն նա եւս ազատվել է պաշտոնից: Իսկ թե որքանով կապ ունի դատախազ եղբոր ազատումը այս գործընթացի հետ, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: