Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հունաստանը հաղթեց Շվեդիային
SportՀունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Քաթարում հաղթեց Շվեդիային 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղում:
B խմբի հանդիպումն Աթենքում ավարտվեց 2:1 հաշվով: Տանտերերի կազմում գոլերը խփեցին Թասոս Բակասետասը (62-րդ րոպե) և Վանգելիս Պավլիդիսը (78֊րդ րոպե): Պարտվածների դարպասը գրավեց Ռոբին Քուիսոնը (80֊րդ րոպե): Խաղը սպասարկում էր Ռուսաստանի մրցավարների թիմը՝ Սերգեյ Կարասևի գլխավորությամբ:
Մեկ այլ խաղում Իսպանիայի հավաքականը Պրիշտինայում հաղթեց Կոսովոյի ընտրանուն`2:0 հաշվով:
Իսպանացիները վեց հանդիպումներից հետո 13 միավորով գլխավորում են խումբը: Երկրորդ տեղը զբաղեցնում են շվեդները (9 միավոր չորս խաղից հետո), երրորդը հույներն են (6 միավոր չորս խաղից հետո): Նրանց հաջորդում են Կոսովոյի հավաքականները (4 միավոր, 5 հանդիպում) և Վրաստանը (1 միավոր, 5 հանդիպում):