ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Առաջին անգամ ձայնագրվել է մարդկային ձայնը. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Եթովպիա` Էնքութաթաշ, Ռուսաստան` Ռազմական փառքի օր, Պակիստան` Ազգային օր,Կատալոնիա` Ազգային օր, ԱՄՆ՝ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի օր, Արգենտինա՝ Ուսուցչի ազգային օր, Չիլի՝ Սալվադոր Ալ յենդեի հիշատակի օր, Եթովպիա՝ Նայրուզ (Ղպտի ուղղափառ եկեղեցու նոր տարի):
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1875– ծնվել է արևմտահայ բանաստեղծ, գրող, նկարիչ և ուսուցիչ, Հայոց ցեղասպանության զոհ Ինտրան (Տիրան Չրաքյան):
1907 – ծնվել է խորհրդային միջատաբան Գեդեոն Մարջանյանը:
1918 – ծնվել է խորհրդային մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանը:
1923 – ծնվել է խորհրդային նյարդաֆիզիոլոգ Լևոն Մատինյանը:
1926 – ծնվել է խորհրդահայ բանաստեղծ Քաջիկ (Խաչատուր) Գրիգորյանը:
1930 – ծնվել է ճարտարագետ-ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանը:
1954 – ծնվել է ջազային երաժիշտ, կիթառահար Մկրտիչ Սուջյանը:
2002- պաշտոնապես վավերացվել է ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) բաժանումը ՀՀԿ-ից (Հայաստանի հանրապետական կուսակցություն): «Միասնություն» խմբակցությունից դուրս եկած ՀԺԿ-ի 7 անդամները Շավարշ Քոչարյանի, Մանուկ Գասպարյանի, Սմբատ Եղիազարյանի հետ միասին ստեղծել են «Ժողովրդի ձայն» պատգամավորական խումբը:
2008- Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արտաշես Շահբազյանը (ՀՅԴ) հաստատել է տեղեկությունները, որ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբ է ստեղծվել:
2009- Երևանում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել է 38 երկրի տղամարդկանց և կանանց հավաքականների 295 ձյուդոիստ։
2015- Էլեկտրաէներգիայի թանկացման չեղարկումը պահանջող «Ո՛չ թալանին» նախաձեռնության ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան:
2018-Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգել է օլիգարխների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին:
ԱՇԽԱՐՀ
9– ավարտվել է Տևտոբուրգյան անտառի ճակատամարտը, որտեղ Հռոմեական Կայսրությունը գերմանական ցեղերից կրել է ջախջախիչ պարտություն և կորցրել 3 լեգեոն:
1609 –անգլիացի ծովագնաց Հենրի Հուդզոնը հայտնագործել է Մանհեթեն կղզին:
1661- վախճանվել է ֆլամանդացի նկարիչ Յան Ֆեյտը:
1733- վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր և երգեհոնահար Ֆրանսուա Կուպերեն:
1854 –Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ նավահանգիստը անգլո-ֆրանսիական նավատորմի համար անհասանելի դարձնելու նպատակով ռուսները խորտակել են 8 հնացած առագաստանավ:
1865 –ծնվել է լատիշ բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Յան Ռայնիսը:
1888 —Տորոնտոյում բացված արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ աշխարհում առաջին անգամ ձայնագրվել է մարդկային ձայնը:
1935- ծնվել է խորհրդային տիեզերագնաց Գերման Տիտովը:
1937 – ծնվել է ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը:
1943-Գուս-Խրուստալնի քաղաքի ապակու գործարանում առաջին անգամ արտադրվել է տաշովի բաժակ:
1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամերիկյան զորքը կոալիցիայի մնացած զորքերից առաջինը մտել է բուն Գերմանիայի տարածք:
1971– վախճանվել է ԽՄԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը:
1965– ծնվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:
1973 –ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից ֆինանսավորվող հեղաշրջում է իրականացվել Չիլիում, նախագահ Ալ յենդեն ինքնասպանություն է գործել, իսկ իշխանության է եկել գեներալ Պինոչետը:
1990 -Քուվեյթյան ճգնաժամի առթիվ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ-ավագը իր հեռուստատեսային ելույթում սառը պատերազմից հետո առաջին անգամ օգտագործել է «նոր համաշխարհային կարգ» արտահայտությունը:
2001– ահաբեկչական գործողության արդյունքում կործանվել են ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ բարձրահարկ շենքերը:
2005 - Իսրայելը ամբողջովին ու վերջնականորեն հետ է քաշվել Գազայից:
2007 - Ռուսաստանը փորձարկել է «Բոլոր ռումբերի հայր» անունն ստացած ամենամեծ պայմանական զենքը՝ ավիացիոն վակուումային ծավալային պայթյունի ռումբը (АВБПМ):
2015 – աշտարակային կռունկը ընկել է Մեքքայի ալ-Հարամ մզկիթի վրա և դարձել 107 մարդու մահվան պատճառ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում