ՌԴ-ում գազի պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում. կա 3 զոհ
International newsՌԴ Լիպեցկի մարզի Ելեցկի շրջանի տներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շենքի պատը մասնակի փլուզվել է, մահացել է 3 մարդ՝ 1971 թվականի ծնված կին, 1935 թվականի ծնված տղամարդ և 11-ամյա երեխա:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տուժել է վեց մարդ, այդ թվում՝9-ամյա աղջիկ: Միջադեպի պահին տանը, նախնական տվյալներով, 25 մարդ է գտնվել: Կատարվածի մասին հաղորդումն ստացվել է տեղի ժամանակով 0:52-ին (երևանյան՝ 1:52):
Գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման համար:
Շարունակությունը՝ այստեղ