Անահաիտ Ավանեսյանի հրամանով շարժական պատվաստումային խմբերը կտեղակայվեն նոր հասցեներում
SocietyԱնահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 9-ին նոր հրաման է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2129-Ն որոշմամբ հաստատված «2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագրի 43-րդ կետի 8-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված հավելվածի 7-րդ կետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728- Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին` սահմանված կարգով ապահովել.
1) Երևանի պետական համալսարանի, «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածքներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ շարժական պատվաստումային խմբերի միջոցով
պատվաստումային գործընթացի կազմակերպման մեթոդագործնական աջակցությունը:
2. Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վարդան Ավագյանին՝ սահմանված կարգով.
1) Ապահովել շարժական պատվաստումային խմբերի միջոցով Երևանի պետական համալսարանի հարակից տարածքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն և
Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամաններով սահմանված պահանջների:
3. Առաջարկել «Թիվ 2 բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերության (համաձայնությամբ), «Արինտերլև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեններին (համաձայնությամբ) ՝ սահմանված կարգով.
1) Ապահովել շարժական պատվաստումային խմբերի միջոցով հանրային վայրերում՝ «Մալիբու» սրճարանի («Թիվ 2 բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերություն), «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի («Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոն) հարակից տարածքներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամաններով սահմանված պահանջների:
4. Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստ
իտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին՝ ապահովել.
1) Հանրային վայրերում՝ Երևանի պետական համալսարանի, «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածքներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային գործընթացի կազմակերպումը:
5. Առողջապահության նախարարության «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արթուր Բերբերյանին՝ սահմանված կարգով ապահովել.
1) Երևանի պետական համալսարանի, «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածքներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար շտապ օգնության 3 մեքենայի տրամադրումը՝ շարժական պատվաստումային խմբերին:
6. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին՝ ապահովել.
1) Սույն հրամանի տեղադրումն առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
7. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին»: