Կոտ դ՛Իվուարում ռազմական ուղղաթիռ է կործանվել
International newsԿոտ դ՛Իվուարի հյուսիսում՝ Բուրկինա Ֆասոյի հետ սահմանին հետախուզական թռիչք իրականացնող ռազմական ուղղաթիռը կործանվել է: Ուղղաթիռում գտնվող բոլոր հինգ անդամը մահացել է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Կոտ դ՛Իվուարի պաշտպանության նախարարությունը: Հետաքննություն է սկսվել՝ պարզելու պատահարի պատճառները:
Reuters-ը նշում է, որ Կոտ դ՛Իվուարի ու Բուրկինա Ֆասոյի սահմանները նախորդ տարի «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունեցող իսլամիստ զինյալների հարձակումների պատճառով վերածվել էին թեժ կետերի: