Հնդկաստանում հիվանդանոցի լքված վերելակում մարդու կմախք են գտել
International newsՀնդկաստանի հիվանդանոցներից մեկում լքված վերելակի հատակին, որը 24 տարի չի բացվել, մարդու կմախք է հայտնաբերվել, հայտնում է The Mirror-ը:
Գտածոն հայտնաբերվել է Բաստի նահանգի Ութար-Պրադեշ շրջանում, որը գտնվում է երկրի հյուսիսում: Պարբերականի տվյալներով՝ վերելակը չի բացվել 24 տարի՝ 1997թ. դրա խափանումից ի վեր։ Հիվանդանոցի շենքը եւ վերելակի հորը միայն այս տարվա սեպտեմբերի սկզբին են որոշել վերանորոգել:
Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել մահացածի ինքնությունը: Նրա ԴՆԹ-ն ուղարկել են լաբորատորիա` անալիզի համար: Նշվում է, որ իրավապահ մարմինները 24 տարի առաջ անհայտ կորածների վերաբերյալ տվյալներն են ուսումնասիրում: