Պարզվել է Իսակովի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը
SocietyՊարզվել է սեպտեմբերի 10-ին Երևանում Իսակովի պողոտայում խոշոր ու շթղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ BMW X5-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Արմեն Հայրումյանը, թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը վարել է Երևանի բնակիչ, 41-ամյա Արսեն Ստեփանյանը, Nissan-ը վարել է Երևանի բնակիչ, 69-ամյա Հարություն Օդաբաշյանը, իսկ Hyundai Elantra-ն վարել է Երևանի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գրիգորյանը:
Վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Տ. Գրիգորյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 53-ամյա Սամվել Իսրայելյանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 10-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել էին BMW X5, Hyundai Elantra, Nissan և թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը: Բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: