Ավելի շատ նման են «ռազմագերու» հայտարարությունների. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
infoteka24.ru-ն «Տարօրինակ ազդակներ Թուրքիայից, որը «տեսնում» է Երևանը, «տեսնում» է Մոսկվան, բայց չենք տեսնում մենք» վերնագրով հոդվածում գրում է, որ շատ տարօրինակ են թվում հայտարարությունները դրական, հրապարակային ազդակների մասին, որոնք գրեթե միաժամանակ տեսնում են Նիկոլ Փաշինյանը և ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նիկոլ Փաշինյանը նշում է. «Վերադառնալով տարածաշրջանում խաղաղության թեմային՝ պետք է նշեմ, որ Թուրքիայից կան որոշ հրապարակային դրական ազդակներ: Մենք կգնահատենք այդ դրական ազդակները և կպատասխանենք դրական ազդակով»:
Կրեմլն իր հերթին արձագանքել է Մարիա Զախարովայի հայտարարությամբ. «Մոսկվան պատրաստ է օգնել բարելավել հարաբերությունները Թուրքիայի և Հայաստանի միջև և տեսնում է դրական ազդակներ երկրների միջև»: Ավելին, ելույթ ունենալով Նոր գիտելիքի մարաթոնում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ այժմ, երբ պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտվել է, հիմքեր կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման համար, և տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքերը, իսկ Մոսկվան պատրաստ է ակտիվորեն աջակցել դրան»:
Կա այնպիսի համառ զգացում, որ Երևանը ոչ մի ազդակ էլ չի տեսնում: Պաշտոնական Երևանի՝ Թուրքիայի կողմից դրական ազդակների մասին հայտարարությունները ավելի շատ նման են «ռազմագերու» հայտարարություններին, որ իրեն լավ են վերաբերվում, և թվում է, թե այդ հայտարարությունների տեքստերը գրվում են Կրեմլի գրասենյակներում և տրվում են «ռազմագերուն» բարձրաձայնելու համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում