Մեսսիի հեռանալուց հետո «Բարսելոնան» չի թուլացել․ «Բավարիայի» մարզիչ
SportԼիոնել Մեսսիի հեռանալուց հետո «Բարսելոնան» չի թուլացել, թիմն ունի բավականաչափ խաղացողներ, որոնք կարող են ազդել հանդիպման ելքի վրա, ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բարսելոնա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը՝ «Կամպ Նոու» մարզադաշտում: «Ոսկե գնդակի» վեցակի չեմպիոն Մեսսին լքեց «Բարսելոնան» ամռանը, որի համար նա անցկացրեց իր ողջ չափահաս կարիերան, պայմանագրի ժամկետի ավարտից հետո պայմանագիր կնքեց ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ:
«Նրանք այլևս չունեն այնպիսի մեծ ֆուտբոլիստ, ինչպիսին Մեսսին է, բայց նրանք ունեն այլ խաղացողներ, ովքեր կարող են փոփոխություն կատարել խաղադաշտում: Մենք պատրաստ ենք ամեն ինչի: Կարծում եմ, որ նրանք այժմ ավելի վատը չեն», - խաղից առաջ ասել է Նագելսմանը, որի խոսքերը մեջբերված են ՈւԵՖԱ-ի կայքում: