ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
SocietyՌուս խաղաղապահներն ապահովել են Արցախի Մարտակերդի շրջանի Ճանկաթաղ գյուղից դեպի բջջային կապի աշտարակ նոր գրունտային ճանապարհի կառուցման աշխատանքի անվտանգությունը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Բջջային կապի աշտարակը գտնվում է սահմանազատման գծի մոտ և պահանջում է կանոնավոր սպասարկում: Վարչակազմը որոշել է կառուցել գրունտային ճանապարհ՝ այս օբյեկտը սպասարկելու համար: Այդ նպատակով նրանք կապ են հաստատել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հետ՝ խնդրելով ապահովել անվտանգությունը:
Այս պահին աշխատողները սկսել են հեռացնել հին հողի վերին շերտը և խտացնել ապագա ճանապարհի հիմքը`ռուս խաղաղապահների աջակցությամբ մանրախճային բարձի հետագա տեղադրման համար:
Շարունակությունը՝ այստեղ