Երևանում վրաերթի են ենթարկել ոստիկանության շտաբի պետի տեղակալին․ վարորդը դիմել է փախուստի
SocietyԵրեկ՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի՝ դեռևս չպարզված վարորդը Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 42-ամյա Վահե Ենոքյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։
Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածն աշխատում է ՀՀ ոստիկանության շտաբում՝ որպես շտաբի պետի տեղակալ, կոչումով ոստիկանության գնդապետ է։