Հայաստանում կարտադրվի «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ
SocietyՀայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ կարտադրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումի շրջանակում այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Գրիգորյանը նախ առողջապահության ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության համատեքստում իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանում COVID-19- ի տարածմանը հակազդելու գործում Ռուսաստանի աջակցության համար:
«Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի միջոցով ձեռք է բերվել «Sputnik V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ, նաև կազմակերպվել է տեխնոլոգիական փոխանցման գործընթաց Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրության համար»,- ասաց Գրիգորյանը: