Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում
International newsԱրձանագրությունների 100 տոկոսի հաշվարկից հետո Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ընտրություններում հաղթում է Ռամզան Կադիրովը («Единая Россия»)՝ ձայների 99,7%-ով։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին:
Ըստ ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնի՝ արձանագրությունների 100%-ի մշակումից հետո, Իսա Խաջիմուրադովը («Справедливая Россия») հավաքում է ձայների 0.15%-ը, Խալիդ Նակաևը (КПРФ)՝ 0,12%:
Հիշեցնենք, որ Կադիրովը Չեչնիայի ղեկավարն է 2011 թվականի ապրիլի 5-ից: