Խոշոր ավտովթար` Երևանում. կան վիրավորներ
SocietyԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են Lada Priora-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մի քանի հոգի տեղափոխվում են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, 1-ին վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի և 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվ են գործել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, ոստիկանության պարեկները և քաղաքացիները:
Տեղում նրանց առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում բուժօգնությունն են ցուցաբերել:
Այս պահին վթարի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի գնդի պարեկները: