Արթուր Ղամբարյանի ուսանողների հետ քննարկումը՝ «Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը» թեմայով
SocietyԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնը՝ ի պատիվ ՀՀ Անկախության օրվա, կազմակերպել էր բաց դասախոսություն-քննարկում ուսանողների հետ «Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը» թեմայով:
Միջոցառման շրջանակներում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Արթուր Ղամբարյանը խոսեց Անկախության հռչակագրի մասին՝ որպես հիմնարար փաստաթուղթ: Ուսանողների հետաքրքրությունը թեմայի վերաբերյալ մեծ էր, հնչեցված հարցերը մասնագիտական եւ խորքային, որոնք ստացան սպառիչ ու հիմնավոր պատասխաններ:
Դասախոսությունից հետո թեմայի շրջանակներում ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ: