Արտակարգ դեպք Կապանում գործող բանկերից մեկի մասնաճյուղում
SocietyՈստիկանության Կապանի բաժնի հետաքննական բաժանմունքում խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 10:20-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կապանի բաժնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապանում գործող բանկերից մեկի հաճախորդը բանկում բողոքել է բակնի աշխատանքներից, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել բանկի մասնաճյուղի կառավարիչի և աշխատակիցների հասցեին:
Ահազանգով նշված վայր է ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ: Պարզվել է, որ այդ հաճախորդը Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Մ. Բ.-ն է, ով կասկածվում է շուրջ մեկ ժամ հասարակական կարգը խախտելու, բանկի աշխատակիցների և հաճախորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ:
Շարունակությունը՝ այստեղ