eSIM-ը այժմ հասանելի է Beeline-ի բաժանորդներին
SocietyTeam Telecom Armenia-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարում է eSIM տեխնոլոգիայի գործարկման մասին։ Այս նորամուծությունը թույլ է տալիս բաժանորդներին փոխարինել իրենց ֆիզիկական SIM քարտը թվային քարտով, կամ օգտվել միաժամանակ երկու ու ավել SIM քարտերից, նույնիսկ եթե հեռախոսը չունի մի քանի ֆիզիկական քարտ տեղադրելու հնարավորություն։ eSIM-ը աշխատում է տասնյակ ժամանակակից հեռախոսների և «խելացի ժամացույցների» հետ:
eSIM-ը եկել է փոխարինելու ֆիզիկական SIM քարտերին և այս տեխնոլոգիան շատ հարմար է բաժանորդի համար: eSIM-ը չի կարող կոտրվել, կորել կամ սխալ տեղադրվել սարքի մեջ: Այս թվային քարտը, նույնիսկ մեկ քարտանի iPhone կամ ուրիշ ժամանակակից հեռախոսից թույլ է տալիս միաժամանակ օգտվել հարմար ձայնային ծառայությունների և ինտերնետ փաթեթներից: eSIM-ը նաև պաշտպանում է բաժանորդների տվյալները՝ հեռախոսը կորցնելու դեպքում ոչ մեկը չի կարողանա հասանելիություն ունենալ բաժանորդի SIM քարտին:
eSIM-ը տրամադրվում է Beeline-ի շարժական կապի բոլոր սակագնային փաթեթների հետ՝ գործող և նոր բաժանորդ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց:
eSIM տեխնոլոգիայով աշխատող սարքավորումների և ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 100 անվճար համարին, կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։