Աղջիկը սպանել է ընկերոջը՝ վեճի ժամանակ հեռախոսով հարվածելով նրա գլխին
International newsԱրգենտինայում 22-ամյա Ռոքսանա Ադելինա Լոպեսին մեղադրանք է առաջադրվել սպանության համար։ Նա վեճի ժամանակ հեռախոսով հարվածել է զուգընկերոջ գլխին։ Երիտասարդը դեպքից ութ օր անց հիվանդանոցում մահացել է։
Հայտնի է, որ ողբերգությամբ ավարտված վեճը տեղի է ունեցել Լուիսի վարձակալած տանը: Վեճի պատճառը հայտնի չէ։
Երիտասարդի մայրը դիմել է ոստիկանություն՝ խնդրելով նրանց քայլեր ձեռնարկել կասկածյալի դեմ։