Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՌԴ-ն հերթական անգամ խմբագրեց իր մեսի՞ջը. Ինչո՞ւ Կոսոբոկովին փոխարինեցին

International news

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել էր Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին:

Մոտ երկու շաբաթ անց՝ այսօր, ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին, որը պիտի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում փոխարինի Կոսոբոկովին: Ասում են, թե Կոսոբոկովին նոր պաշտոն են պատրաստել՝ ավելի բարձր, մեկ այլ տեղեկությամբ՝ նա համատեղության կարգով էր զբաղեցնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր խաղաղապահի պաշտոնը՝ հանդիսանալով Վլադիկավկազում տեղակայված 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ: Գուցե, բայցև չի բացառվում, որ Կոսոբոկովին փոխարինող գտան նաև այլ պատճառով:

168.am-ը գրել էր, որ Կոսոբոկովի թեկնածությունը Կրեմլը Բաքվի հետ չի քննարկել և նրա նշանակման մասին ադրբեջանական կողմն իմացել է հայկական լրատվամիջոցներից, ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունից, ուստի դրանից հետո Ադրբեջանի ՊՆ-ում գեներալ Կոսոբոկովը «սառն» ընդունելության էր արժանացել, ընդ որում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ նրա հանդիպումից անգամ պաշտոնական լուսանկար ադրբեջանական կողմը չէր հրապարակել:

«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ակնարկել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի նշանակումը ՌԴ-ից մեսիջ էր՝ ուղղված Ադրբեջանին՝ հաշվի առնելով, որ ռուս գեներալը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը, և հատկապես եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։ Իսկ Աբխազիան, ինչպես հիշեցնում է քաղաքագետը, Ադրբեջանը ճանաչել է՝ որպես Վրաստանի տարածք:

Ասել կուզեն՝ Կրեմլը նախապատվությունը տվել է ոչ թե տարածքային ամբողջականության, այլ ազգերի ինքնորոշման սկզբունքին։

Այո, սկզբում հենց այսկերպ ընկալվեց Կոսոբոկովի նշանակումը, բայց արի ու տես, որ ՌԴ-ն, ըստ էության, հերթական անգամ ադրբեջանական կողմին ինչ-որ մեսիջ հասցեագրելուց հետո, ի վերջո, ընդառաջ գնաց նրա «քմահաճույքին» այնպես, ինչպես նախ «տեխնիկական վրիպումով» ՌԴ պետական գնումների մասին կայքում ՌԴ ՊՆ-ն «ճանաչեց» Արցախի անկախությունը, այնուհետ մոտ 20 օր հետո խմբագրեց իր մեսիջը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը փոխարինելով «ՌԴ սահմաններից դուրս» ձևակերպմամբ:

Հիշեցնենք, որ ՌԴ պետական գնումների մասին կայքում՝ zakupki.gov.ru, երկրի պաշտպանության նախարարությունը հայտ էր ներկայացրել հետևյալ ձևակերպմամբ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»:

Կայքում հայտը հրապարակվել էր 2021 թվականի օգոստոսի 13-ին, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները և տելեգրամյան ալիքներն այն ավելի ուշ շրջանառության մեջ դրեցին, իսկ հայկական լրատվամիջոցների անդրադարձից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց Մոսկվային՝ երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել էին, որ ռուսական կողմը դա բացատրել է՝ «որպես տեխնիկական վրիպակ», որը, փաստորեն, մոտ մեկ ամիս աչքաթող էր արվել և առնվազն մինչև սեպտեմբերի 3-ը չէր վերացվել:

Հավելենք, որ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինինը մասնակցել է Չեչնիայի պատերազմներին ու Հարավային Օսիայի հակամարտությանը։

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts