Հսկայական վտանգավոր երկնաքարը մոտեցել է Երկրին տեսանելի հեռավորության վրա
SocietyՀսկայական եւ պոտենցիալ վտանգավոր Ապոֆիս երկնաքարը կմոտենա Երկրին մի քանի տարի անց, ենթադրաբար, 2029 թվականի ապրիլի 13-ին, գրում է Space.com հարթակը:
Երկնային մարմինը, որն ունի 340 մետր լայնություն, կհայտնվի մեր մոլորակից ընդամենը 31 հազար կմ հեռավորության վրա, դա ավելի մոտ է, քան գեոստացիոնար արհեստական արբանյակների դիրքը: Օբյեկտն այնքան վառ կլուսավորվի, որ այն կկարողանա տեսնել շուրջ երկու միլիարդ մարդ:
Երկնաքարը տեսանելի կլինի Հարավային կիսագնդում աստղի տեսքով, որը կանցնի Ավստրալիայի, Հնդկական օվկիանոսի երկնքում եւ արդյունքում կհատի հասարակածը Աֆրիկայի երկնքում:
Ավելի վաղ հետազոտողները համարում էին, որ Ապոֆիսը կկարողանա բախվել Երկրի հետ, եւ երբ անգամ նրանք պարզել էին, որ վտանգ չի սպառնում, ապա չէին բացառել, որ երկրային ջգողականությունը կհանգեցնի բախման, սակայն այդպիսի մոտեցումը եւս չի հաստատվում գիտնականների կողմից:
«Ապոֆիսը դասվում է պոտենցիալ վտանգավոր երկնաքարերի շարքին, որոնք ուղեծրերը մոտեցնում են դրանց Երկիր մոլորակին ներկայում եւ գալիք հարյուրամյակներում»,-պարզաբանել է Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Բինզելը: