Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 462 նոր դեպք. մահացել է 14 քաղաքացի
SocietyՀայաստանում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 462 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 259007 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1693823 վերջին մեկ օրում` 5183 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 12235 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 216-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 240305 անձ` վերջին մեկ օրում 565 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 5264 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1203 է: