Թշնամու դիմաց մնացեք ամուր, անզիջող․ Արամ Ա կաթողիկոսի ուղերձը
SocietyՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ուղերձ է հղել Սեպտեմբերի 27-ի կապակցությամբ:
Ուղերձում ասվում է․ «Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին տխուր առիթով մեր նայվածքներն ու մտածումներն ուղղում ենք առաջին հերթին նահատակների ծնողներին՝ ասելով. «Ձեր զավակները իրենց արյունը թափեցին հայրենիքի անվտանգության ու անկախության համար։
Այն որ այս սրբազան նպատակի համար ինքն իրեն զոհում է՝ նահատակ է եւ դուք հպարտ պետք է լինեք, որ ձեր զավակները մեր ազգի ու հայրենիքի համար դարձել են նահատակներ։
Այսօր, երբ հիշում ենք մեր նահատակներին, նաեւ պետք է լսենք երկնքից երկիր մեզ հասնող նրանց պատգամը. հավատքով ու նվիրումով պաշտպան կանգնեցե՛ք հայրենիքին, թշնամու դիմաց մնացե՛ք ամուր, անզիջող՝ հավատքով ու կամքով կռանված»: