«Երկաթե բռունցքը տեղում է»․ Ալիևն այսօր դարձյալ սպառնացել է
International news«Հայկական ֆաշիզմը ոչնչացվել է, բայց դրա դրսևորումները տեսանելի են: Սա շատ վտանգավոր միտում է առաջին հերթին հայկական պետության համար»,֊այսօր Ադրբեջանում «Հիշատակի օրվա կապակցությամբ» ժողովրդին ուղղված իր ուղերձում դարձյալ ասել է Ալիևը:
«Ես արդեն ասել եմ, և այսօր ուզում եմ ևս մեկ անգամ ասել. եթե տեսնենք, որ հայկական ֆաշիզմը գլուխ է բարձրացնում, որ նոր վտանգ է հայտնվում մեր ժողովրդի և պետության համար, առանց որևէ վարանելու՝ պարզապես կկտրենք հայկական ֆաշիզմի գլուխը: Թող բոլորը դա իմանան: Թող ոչ ոք չմոռանա, որ պատերազմի և հաղթանակի խորհրդանիշ «Երկաթե բռունցքը» տեղում է», - ասել է պետության ղեկավարը ինքն իր մասին: