Հայաստանի իշխանությունները գործում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերից ելնելով. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
regnum.ru-ն «Փորձագետ. Հայաստանի իշխանությունները գործում են Ադրբեջանի շահերից ելնելով» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի իշխանությունները և, մասնավորապես, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերից ելնելով և խաբում են իրենց ընտրողներին: Այդ մասին REGNUM լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, քաղաքագետ Լևոն Մուկանյանը:
«Աշխարհի հայերի մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները գործում են ի շահ Ադրբեջանի: Այս իրավիճակը եղել է պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, պատերազմից հետո և առկա է ներկայումս, - ասել է փորձագետը,-կարելի է մտածել, որ պատերազմի արդյունքները Հայաստանի իշխանությունների կողմից թույլ տված սխալների, անկարողության կամ իրավիճակի վերահսկողության բանական բացակայության արդյունք են, բայց ինչ-ինչ պատճառներով, այդ ամենը, ընդհանուր առմամբ, միշտ էլ եղել է հօգուտ ադրբեջանական կողմի»:
«Փաշինյանը խաբել է ընտրողներին: Այն ամենը, ինչ նա խոստացել էր պատերազմից առաջ և հետո, մնացել են դատարկ խոստումներ: Այո, այժմ Հայաստանում լավ ասֆալտապատ ճանապարհներ են կառուցվում, բայց վարչապետը չի կատարել իր նախընտրական ծրագրի մնացած բոլոր կետերը,-եզրափակել է փորձագետը,- հենց Հայաստանի իշխանությունը անողնաշարությամբ, թուլակամությամբ և գուցե նույնիսկ դիտավորյալ, դավաճանաբար թույլ է տալիս ադրբեջանական զորքերին ազատ տեղաշարժվել հանրապետության տարածքով: Միաժամանակ, Ալիևը բացահայտ հայտարարում է, որ և՛ Սևանը, և՛ Մեղրին ադրբեջանական տարածքներ են: Նա խոսում ու անում է այն, ինչ ասում է»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում