5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
International newsՀունաստանում՝ Կրետե կղզում, երեքշաբթի օրը 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտարարել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Դրա տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 18 կմ հարավ-արեւելք, որի բնակչությունը մոտ 137 հազար մարդ է կազմում: Տարերքի աղբյուրը գտնվում էր 2 կմ խորության վրա:
Ավելին՝ այստեղ