ԱՄՆ֊ն նոր պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ
International newsԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որը մտահոգված է Թուրքիայի կողմից С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերմամբ, Անկարային սպառնացել է լրացուցիչ պատժամիջոցներով, եթե Ռուսաստանի հետ նոր համաձայնագրեր կնքվեն:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հարցազրույց էր տվել ամերիկյան CBS հեռուստաալիքին, որում հաստատել էր, որ Անկարան մտադիր է մոտ ժամանակներս գնել ռուսական С-400-ների հերթական խմբաքանակը: Էրդողանի խոսքով՝ այս հարցի լուծումը մնում է բացառապես Թուրքիայի վրա․ ոչ մի երկիր իրավունք չունի միջամտելու իրենց գործերին:
«Մենք շատ հստակ արտահայտվեցինք՝ ստեղծելով նոր օրենք այդ ամենի վերաբերյալ։ Թուրքիայի կողմից ցանկացած նոր գնում կհանգեցնի նոր պատժամիջոցների», - ասվում է կոմիտեի թվիթերյան գրառման մեջ»: