Կարստեն Վիտենը գերմանացի տաղանդավոր լուսանկարիչ ու կրեատիվ դիզայներ է, որը կյանքի է կոչել իր ամենաանսովոր նախագծերից մեկը: Իր Psyche («Փսիխեա») ու Psyche 2 («Փսիխեա-2») շարքերում հեղինակը միավորել է կանացի գեղեցկությունը բնության գեղեցկության հետ:
Աշխատանքների հիմքում ընկած է հին հունական միֆոլոգիան, որտեղ Փսիխեան ներկայանում է թիթեռնիկի կամ թիթեռնիկի թևերով աղջկա կերպարով և հանդիսացել է հոգու ու շնչառության մարմնացումը:
Կարստենի ցուցադրությունը արդեն հաջողությամբ անցկացվել է Գերմանիայում ու Շվեդիայում: