ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Թարգմանիչի համաշխարհային օր, Աբխազիա՝ Անկախության օր, Բոտսվանա՝ Անկախության օր, Ղազախստան՝ Արդարադատության համակարգի աշխատողների օր, Ուկրաինա՝ Որդեգրման օր և Գրադարանների օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1808- ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը գրավել է Էջմիածինը և ընդհուպ մոտեցել Երևանին։
1915– Թուրքիայում Ուռհայի ինքնապաշտպանության ժամանակ թուրքական զինված ուժերը հարձակվել են հայկական թաղամասի վրա և, մոտ 400 զոհ տալով, նահանջել։
1919– ծնվել է նշանավոր գրող, բանաստեղծ Գևորգ Էմինը։
1930– ծնվել է թատրոնի ճանաչված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը։
1934– ծնվել է ճանաչված կինոռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մալ յանը։
1985– վախճանվել է հայ խորհրդային աստղագետ, Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի նախագահ Բենիամին Մարգարյանը։
2003 –վախճանվել է ամերիկահայ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանը։
2006-Ռոբերտ Քոչարյանի և Ժակ Շիրակի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը և «Շառլ Ազնավուրը և իր ընկերները» բացօթյա համերգը:
2011- ՀԱԿ-ը ազդարարել է իր շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին։
2020-ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
ԱՇԽԱՐՀ
1207 –ծնվել է պարսից կանոնիկ բանաստեղծ-սուֆիստ Ջալալեդին Ռումին։
1399 -Հենրիխ 4-րդը դարձել է Անգլիայի թագավոր։
1452 -գերմանական Մայնցում Հովհաննես Գուտենբերգի կողմից առաջին անգամ տպագրվել է «Աստվածաշունչը»։
1630 -Ամերիկայում կայացվել է առաջին մահվան դատավճիռը Ջոն Բիլինգտոնի նկատմամբ. նրան կախել են սպանության համար։
1715 -ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա Էտիեն դե Կոնդիլ յակը, որը հանդիսանում է ասոցիատիվ հոգեբանության հիմնադիրը։
1791– տեղի է ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի առաջնախաղը։
1799 -ռուս զորահրամանատար Սուվորովի՝ շվեյցարական արշավանքի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտ Գլարուսի մոտ։
1809 -ԱՄՆ-ի Ուեյն ամրոցում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրում հնդկացիների հետ, ըստ որի, հնդկացիները ամերիկացիներին են զիջել 3 միլիոն ակր հող։
1846 - ԱՄՆ-ում բժիշկ Ուիլ յամ Մորտոնը աշխարհում առաջին անգամ ատամ է հեռացրել՝ որպես անզգայացում օգտագործելով դիէթիլ եթերը։
1882 -Էպլտոնում (ԱՄՆ) Ֆոքս գետի վրա գործարկվել է աշխարհի առաջին հիդրոէլեկտրակայանը, որն սկսել է հոսանք մատակարարել բազմաթիվ սպառողների. կայանի հզորությունը կազմել է 12,5 կիլովատտ։
1895 - Մադագասկարը անցել է Ֆրանսիայի ենթակայության տակ։
1897 –վախճանվել է կաթոլիկ միանձնուհի, սուրբ Թերեզ Լիզյոացին, որն այն չորս կանանցից մեկն է պատմության մեջ, որն արժանացել է Եկեղեցու դոկտորի կոչման։ 1901 -Ֆրանսիայում մտցվել է 36 կիլոմետր/ժամ արագությունը գերազանցող ավտոմեքենաների պարտադիր գրանցում։
1902 -արտոնագրվել է առաջին արհեստական մետաքսը (վիսկոզա)։
1928- անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը հայտարարել է, որ հայտնագործել է առաջին հակաբիոտիկը՝ պենիցիլինը։
1929-Ֆրանկֆուրտ-Մայնում գերմանացի ավտոկոնստրուկտոր Ֆրից ֆոն Օփելը, որը հանրահայտ Ադամ Օփելի թոռն է, իրականացրել է թռիչք հրթիռային շարժիչով ինքնաթիռով. 75 վայրկյանի ընթացքում նա անցել է 3 կիլոմետր։
1954 -անցնելով բոլոր փորձարկումները՝ մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը՝ «Նաուտիլուսը» (ԱՄՆ)։
1964 –ծնվել է իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին։
1975– հայտնաբերվել է Յուպիտերի արբանյակ Ֆեմիստոն։
1994- Կանադայի Գերագույն դատարանը որոշել է, որ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող տղամարդը որպես մեղմացուցիչ հանգամանք կարող է ներկայացնել իր հարբած լինելու փաստը։
2005– դանիական «Jyllands-Posten» թերթում տպագրվել են իսլամի հիմնադիր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել մահմեդական աշխարհում։
2015 -Սիրիայում սկսվել է Ռուսաստանի զինված ուժերի ռազմական օպերացիան։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում