«Հրապարակ».Հոկտեմբերի 1-ից իսկական տեռոր է սկսվելու
SocietyԱռողջապահության նախարարի հայտնի որոշումն ուժի մեջ մտնելուց՝ հոկտեմբերի 1-ից առաջ մասնավոր եւ պետական հիմնարկներում բաց տեքստով սպառնում են աշխատակիցներին՝ կա՛մ ՊՌՇ թեստ եք ներկայացնելու, կա՛մ պատվաստվելու եք։ Որոշ համայնքապետերի վրա, ըստ ամենայնի, պլան է դրված, կամ նրանց խոստացել են խրախուսել, եթե պատվաստումների լավ ցուցանիշ ցույց տան։ Վերջին օրերին մի քանի համայնքից ահազանգեր ենք ստանում, թե համայնքապետարանների աշխատակիցները զանգում եւ թոշակառուներին են փորձում մոլորեցնել, որ եթե չպատվաստվեք, թոշակ չեք ստանա։ Բայց միասնական մոտեցում չկա անգամ պետական հիմնարկներում եւ նախարարություններում:
ԿԳՄՍՆ-ից մեզ ասացին, որ թեստերը պահանջելու են հոկտեմբերի 14-ից, իսկ արդարադատության նախարարությունից` հոկտեմբերի 1-ից: Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա հսկող պատասխանատուներ:
Ավելին ՝ այստեղ