15-ամյա աղջկա բռնաբարության գործով 33 մարդ է ձերբակալվել
International newsՀնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 33 մարդու՝ 15-ամյա աղջկա խմբակային բռնաբարության մեղադրանքով, հայտնում է Hindustan Times-ը:
«Նախաքննության նախնական զեկույցում թվարկված բոլոր 33 մեղադրյալները ներկայում ձերբակալված են, և հետաքննության ընթացքում նոր անուններ չեն հայտնվել», - ասել է ոստիկանության գլխավոր տեսուչ Դադահարի Չաուրեն:
Հիշեցնենք, որ Հնդկաստանում հերթական սկանդալն էր առաջացել՝ կապված խմբակային բռնաբարության հետ. 33 տղամարդ բռնաբարել էր 15-ամյա աղջկան:
Խոսքը մի քանի բռնաբարության մասին է, որոնք տեղի են ունեցել Մահարաշտրա նահանգում վերջին ութ ամսվա ընթացքում:
Ձերբակալվածները մեղադրվում են բռնաբարության, կրկնվող բռնաբարության, խմբակային բռնաբարության, անչափահասի բռնաբարության համար: Դեպքերը տեղի են ունեցել հունվարի 29-ից սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ հունվարին աղջկա սիրեցյալը բռնաբարել է նրան և տեսագրել միջադեպը: Այդ տեսանյութի հիման վրա նա սկսել է շանտաժի ենթարկել աղջկան: Ավելի ուշ տղայի ընկերներն ու ծանոթները խմբակային բռնաբարել են աղջկան առնվազն չորսից հինգ անգամ տարբեր վայրերում: Տուժողը նշել է 33 մարդու անուն:
Շարունակությունը՝ այստեղ