ԼՂ հարցում կողմերը պետք է փոխզիջումային լուծում փնտրեն․ Պուտինը՝ Էրդողանին
International newsՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառուցողական և արդի թեմաներով բանակցություններ են վարել: Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հանդիպումը կայացել է երեկ՝ Սոչիում:
«Սրանք անհրաժեշտ շփումներ էին, որոնք շատ օգտակար էին երկու կողմերի համար», - հավելել է Կրեմլի խոսնակը:
Նրա խոսքով՝ դա առաջին հերթին երկկողմ հարաբերությունների մասին էր:
Ի թիվս այլ տարածաշրջանային խնդիրների՝ անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման թեմային:
«Ռուսական կողմն ընդգծեց, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծում փնտրեն սահմանների սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ», - ասել է Կրեմլի խոսնակը: