Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 233,7 միլիոն մարդ
International newsԿորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել Է 233 714 841-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր «Քովիդ-19»-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 4 782 664-ի: «Քովիդ-19»-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:
Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 43 459 809 ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 697 842-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ «Քովիդ-19»-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 33 739 980-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը հասել Է 448 062-ի:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 427 73 հիվանդացած, մահացել Է 596 749 մարդ:
Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել Է կորոնավիրուսի դեմ գրեթե 6 229 870 541 չափաբաժին պատվաստանյութ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 615,5:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2150, Հնդկաստանում՝ 321, Բրազիլիայում՝ 2783 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: