Տղաները պարում են այնպես, ինչպես երբեք չեն պարել. Արմեն Մուրադյանը տեսանյութ է հրապարակել
SocietyԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Վերականգնողական կենտրոնում բուժվող տղաների պարից՝ կից գրելով.
«Սա կոչ է բոլորիս՝ ապրել լիարժեք․․․
Այսպիսի ցատկերը, թռիչքները, պտույտները հուզմունք ու գլխապտույտ են առաջացնում․․․Տղաները պարում են այնպես, ինչպես երբեք չեն պարել: Սա ուրիշ պար է՝ հոգու, մտքի, կամքի ուժի պար... որ կյանքի շարունակությունը ու տղաների կռիվն է խորհրդանշում՝ դժվարությունների դեմ:
Պարն ամբողջությամբ հանդիսատեսին տղաները կներկայացնեն ցուցահանդես վաճառքի ժամանակ, որտեղ կցուցադրեն իրենց ձեռքով պատրաստված բնական թիթեռներով կոմպոզիցիաները՝ վաճառքի ամբողջ հասույթն ուղղելով Վետերանների հոսպիտալի կառուցման նախագծին:
Տղաները հիմա էլ այս ձևով են պայքարում իրենց համար, ընկերների համար, զոհված ընկերների փոխարեն․․․»: