Ծառից կախված դի է հայտնաբերվել
SocietyԱյսօր՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Շատին գյուղի Գլաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող «Թայմազի քար» կոչվող հատվածի անտառային մասում ծառից կախված դի կա և այն իջեցնելու և տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարարներն ու ոստիկանները ծառից կախված տղամարդու դին իջեցրել են և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի դի տեղափոխող ավտոմեքեենային։
Եղեգնաձորի ոստիկանները՝ բաժնի պետ Հ. Կոստանյանի գլխավորությաամբ պարզել են մահացածի ինքնությունը. նա Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 55-ամյա Բալաբեկ Խ-ն էր։ Ավագ հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական: