Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է Արցախի համար. Արցախի ԱԺ նախագահ

Interview

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հերթական հարցազրույցն է տվել «Առաջին լրատվական»-ին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:

Իր վերջին հարցազրույցում Իլհամ Ալիևը կրկին պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղ անունով տարածք Ադրբեջանում գոյություն չունի, միաժամանակ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի հետ կապված դրական են արձագանքել թե Բաքուն, թե Երևանը: Ինչպես եք գնահատում ստեղված իրավիճակը:

Արցախյան երրորդ պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարություն է արել, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի համայնքը, բայց ոչ Ադրբեջանի տարածքում: Նա նորից կրկնել է, որ պատերազմից հետո Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ չկա: Ըստ իս,  այդ հայտարարությունը մատնում է իրեն, որովհետև դա նաև խոսում է այն մասին, որ գերտերությունները ճնշում են իրեն, որը նա խոստովանեց՝ ասելով, որ մասնավոր զրույցներում համաշխարհային քաղաքական գործիչները իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Այժմ նրա համար առավել դժվար է բացատրել իր ժողովրդին, թե  ինչու Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչու համաշխարհային  հանրությունը պատերազմից հետո չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ալիևը, չնայած երկար ժամանակ մերժում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերսկսումը, այդուհանդերձ, համաձայնեց հանդիպումներին Մինսկի խմբի  համանախագահների հովանու ներքո, այսինքն նա տեղի է տալիս: Վերջերս նույն ԱՄՆ Նյու Յորք քաղաքում համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Սա շատ լավ քայլ է և պայմանավորվածություն կա, որ  համանախագահները գալու են տարածաշրջան՝ Երևան, Բաքու, այդ թվում նաև Ստեփանակերտ: Սա արդեն նահանջ է իր խոսքից, թե հարցը փակված է: ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ֆորմատն է, որին հավանություն է տվել և Ադրբեջանը, և Հայաստանը, և Արցախը: Շատ լավ է, որ սկսվում են բանակցություններ:

Ալիևը նաև հայտարարել է, որ ԼՂ հայերը ձգտում էին անկախության, իսկ հիմա սկսել են խոսել Ադրբեջանի կազմում ինքնավարության մասին, ինչն իր համար անընդունելի է: Այս համատեքստում ակտիվորեն փորձում են շրջանառության մեջ դնել Ղարաբաղի հայ և ադրբեջանական համայնքների համագործակցություն կամ կապերի հաստատում եզրույթները: Ես ուզում եմ կրկին հայտարարել, որ  Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է Արցախի համար: Սա Արցախի ամբողջ բնակչության հավաքական կարծիքն է, որը եղել է, կա և կմնա անփոփոխ:

Այս առումով Հայաստանի իշխանություններից ինչպիսի՞ սպասելիքներ ունի Արցախի իշխանությունը:

Կարգավորման գործընթացով պետք է զբաղվեն գործադիր իշխանություններն իրենց առաջնորդների գլխավորությամբ: Իսկ խորհրդարանական դիվանագիտությունն ազատ է: Իմ կարծիքը հետևյալն է, որ բանակցային գործընթացում մենք պետք է բարձրացնենք այն հարցերը, որոնք 1994-ի մայիսի 12-ի Բիշքեկի համաձայնագրից հետո բարձրացրել են ադրբեջանցիները: Իրենք ասել են՝ փախստականների վերադարձ, մենք ասում ենք բռնի տեղահանվածների վերադարձ: Իրենք ասել են՝ օկուպացված տարածքների վերադարձ, մենք պիտի ասենք օկուպացված տարածքների վերադարձ: ԵԱՀԿ Մինսկի խմբին է տրված միակ մանդատը, որի շրջանակում պետք է որոշվի Արցախի կարգավիճակը: Եվ ավելին, մենք նաև մշակութային ցեղասպանության հարց պետք է դնենք: Բայց որպեսզի այս բոլոր հարցերը քննարկվեն, կարևոր գործոն է կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պետք է դա լինի, որից հետո այդ բոլոր հարցերին լուծումներ տրվեն: Այդ փոխվստահության մթնոլորտից է կախված  նաև տարածաշրջանում խաղաղությունը: Եթե չլինի այդ փոխվստահությունը երկու ժողովուրդների միջև, ցանկացած լուծում մնալու է թղթի վրա:

Համանախագահների այցերը ի՞նչ կարող են տալ, ի՞նչ սպասելիքներ կան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումները չեն փոխվել սկզբունքների մասով: Դուք գիտեք, որ մենք նախկինում էլ չենք ունեցել մի այնպիսի փաստաթուղթ, լինի Ընդհանուր պետության գաղափարը, լինի Քի Վեսթը, լինեն փարիզյան սկզբունքները, լինեն մադրիդյան սկզբունքները, Կազանը, Լավրովյան պլանը, որը կարտահայտեր Արցախի ժողովրդի արմատական շահերը: Մեր առաջնորդները պետք է սա բացատրեին ժողովրդին: Այսօր էլ Մինսկի խմբի համանախագահներն իրենց դիրքորոշումը էլի չեն փոխել:

Արցախի ԱԺ նախօրեի նիստում խոսվել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական  հանձնաժողովի ճակատագրի մասին: Ինչու, ի վերջո, այդ հանձնաժողովը չի ձևավորվում, ի՞նչն է ձգձգման պատճառը:

Դուք գիտեք, որ 1998-ից կա համաձայնագիր Հայաստանի և Արցախի միջև և ըստ դրա, հանձնաժողովները, որ ստեղծվում են Արցախի ԱԺ-ում, և Հայաստանի ԱԺ-ում, տարեկան երկու նիստ են գումարում, մեկը Ստեփանակերտում, մյուսը՝ Երևանում: 2020-ի սեպտեմբերյան պատերազմից հետո այդ նիստերը չեն գումարվել: Ես այդ հարցերը բարձրաձայնել եմ ՀՀ նորընտիր ԱԺ նախագահի առջև: Ինչքանով տեղյակ եմ, Հայաստանի ԱԺ-ում հիմա չկա այդ հանձնաժողովը, պետք է ստեղծվի: Եթե ստեղծվի, մենք կգումարենք այդ նիստերը: Ես երեկ նիստից հետո հանդիպել եմ Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ, ցանկություն ունենք հանդիպելու ՀՀ Ազգային ժողովում, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունն ավելի ազատ է, քան գործադիրը, մեր աշխատանքները կհամակարգենք: Կարծում եմ՝ ժամանակի խնդիր է:

Այդ առումով ՀՀ իշխանություններից դեռ ոչ մի պատասխան չկա՞:

Ճիշտն ասած, ես չեմ զանգահարել: Պատերազմում հոկտեմբերի 3-ին Արցախի ԱԺ պատգամավորներից Արեգ Ավագյանի որդին է զոհվել: Պատգամավորներով այդ միջոցառմանը կմասնակցենք, որից հետո Հայաստանի ԱԺ նախագահի հետ կպայմանավորվենք հանդիպման մասին:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts