Ալիևը խոստացել է «համարժեք պատասխան» տալ, եթե Հայաստանը տրամադրի ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները
International newsԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը փոխանցի Լեռնային Ղարաբաղի ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները, Բաքուն դրան համարժեք պատասխան կտա:
«Մեր պահանջն է, որ Հայաստանը մեզ փոխանցի Ղարաբաղի ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները՝ այն քարտեզները, որոնց վրա նշված են ոչ ականապատ տարածքները։ Եթե նրանք բարի կամք ցուցաբերեն և դա անեն, մենք դրան համարժեք պատասխան կտանք», - ասել է Ալիևը իսպանական EFE լրատվական գործակալությանը:
Նրա խոսքով՝ խոսքը հարյուր հազարավոր ականների մասին է:
«Երբ մեր կողմը պահանջեց ականապատ տարածքների քարտեզները, Հայաստանի կառավարությունը ամենաբարձր մակարդակով հայտարարեց, որ նման քարտեզներ չունի: Մեր զինվորականներից և խաղաղ բնակիչներից 150-ը ծանր վնասվածքներ են ստացել», - ավելացրել է Ալիևը: